Գագիկ Ծառուկյանի պաշտոնական էջում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը տեղեկացրել է որդու նշանադրության մասին։
Մահացել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Հուլիսի 8-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստավել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը, և ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ և՛ լրագրող, և՛ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը:
Մեծ Բրիտանիայի և Միացյալ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքնը ցավակցություն է հայտնել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:
Վրաստանում ողբերգական ավտովթարից տուժած երկուսի վիճակը, ովքեր գտնվում են Թբիլիսի հիվանդանոցներից մեկում, ծայրահեղ ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձկնամթերքի խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ինչպես նաև ձկան և ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով, հանրապետությունում գործող ձկնաբուծական տնտեսություններում իրականացնում է անասնահամաճարակային մշտադիտարկում:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա.Մաթևոսյանի) բավարարեց «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:
Յոթանասունմեկ տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Սերգեյ Մագալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ:
Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Georgian Airways ավիաընկերությունը հուլիսի 8 Թբիլիսի – Երեւան չվերերթների հաճախությունը յոթից ավելացրել է մինչեւ 14՝ Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո:
Հուլիսի 8-ին, ժամը 14:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադառնալով հարցին, թե՝ հաղորդավարի հնչեցրած արտահայտություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ ռուս-վրացական հարաբերությունների վրա, պատասխանեց, որ դժվար թե ՌԴ նախագահի հասցեին հնչեցրած բնորոշումները կարող են սառեցնել երկու երկրների հարաբերություններն այն աստիճանի, որին վերջին 2-3 շաբաթվա ընթացքում հասել են։
Հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա:
Հուլիսի 7-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Լևոն Ս.-ն։
Վրաստանում ողբերգական ավտովթարից տուժած, Հայաստան տեղափոխված երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 231 շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հուլիսի 7-ին, ժամը 00.59-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել:
80 տարեկան հասակում մահացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ-ի վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը:
Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 5-ին, ժամը 20.40-ին, 32-ամյա քաղաքացին ոստիկանության Թումանյանի բաժնում հայտնել է, որ «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայի 46-ամյա վարորդ Կարեն Գյոզալյանը Լոռու մարզի Լորուտ գյուղի սարում (ժամանակը և վայրը պարզվում է) վթարի է ենթարկվել և մահացել. Նրա դիակը տեղափոխել են դիահերձարան:
Հուլիսի 6-ին, ժամը 23.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա Վարդիթեր Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Առք ու վաճառքի գումարը, ըստ որոշ տեղեկությունների, մոտ 6-7 հարյուր հազար դոլար է:168.am-ը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ճիշտ է, որ այդ հեռուստաընկերությունը վաճառվել է, և ո՞վ է այն գնել։
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։
Ինչևէ, հայցադիմումը վարույթ ընդունվեց, գործը քննվեց, և ահա, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, հուլիսի 3-ին դատարանը՝ դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, որոշել է մասնակի բավարարել հայցվորի պահանջը։
«Խումբ ձևավորեցին, եկան քննարկեցին հարցը բավականին երկար, բարձրացված խնդիրներն ուսումնասիրվում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել և քննության առել ՀՀ զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ եւ Արտանիշ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-7-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում տրվում են տարատեսակ մեկնաբանություններ: