Georgian Airways-ը կրկնակի ավելացրել է Երևան չվերթների քանակը Ռուսաստանի արգելքից հետո
Georgian Airways ավիաընկերությունը հուլիսի 8 Թբիլիսի – Երեւան չվերերթների հաճախությունը յոթից ավելացրել է մինչեւ 14՝ Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո: Այդ մասին հաղորդել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունում:
«Այսօրվանից Georgian Airways-ն օդային գծում ավելացնում է յոթ հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընեկերությունն ուղեւորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլսից Երեւան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում է կատարել ուղղակի չվերթներ առողջարանային Բաթում քաղաքից (Աջարական Ինքնավար Հանրապետություն) Երեւան: Ինքնաթիռը Բաթումից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումից եւ Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 ինքնաթիռները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: