
Հայտնաբերվել է սրտի առողջությունը բարելավելու ամենահեշտ ճանապարհը

Կալիֆորնիայի համալսարանի (Սան Դիեգո) գիտնականները հայտնաբերել են պարզ մի սովորություն, որը կօգնի բարելավել սրտի առողջությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation գիտական ամսագրում։ Գիտնականները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պարզապես հաճախ վեր կենալ աթոռից։
Փորձի ընթացքում ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող կանայք բաժանվել են երեք խմբի: Առաջին խումբը ստացել է ընդհանուր առողջապահական խորհրդատվություն։ Երկրորդ խումբը փորձել է քիչ նստել օրվա ընթացքում։ Երրորդ խմբի մասնակիցները կենտրոնացել են ավելի հաճախ կանգնելու վրա։
Ամենամեծ դրական արդյունքը գրանցվել է երրորդ խմբում. այս խմբի կանայք սկսել են միջինում օրական 25 անգամ ավելի հաճախ կանգնել:
Հետաքրքիր է, որ նստելու ընդհանուր տևողությունը միշտ չէ, որ կրճատվել է։ Ազդեցությունն առաջացել է հենց կանգնելու պարբերականության շնորհիվ։
Հեղինակների կարծիքով, դա պայմանավորված է արյան շրջանառության լավացմամբ և սրտանոթային համակարգի բեռի նվազեցմամբ։
Նշենք, որ գլյուկոզայի մակարդակի վրա ազդեցություն չի արձանագրվել, բայց գիտնականները նշում են, որ այդ ցուցանիշի փոփոխության համար ավելի երկարաժամկետ դիտարկում է անհրաժեշտ։