Բաժիններ՝

Մահացել է ռեժիսոր և դերասանուհի Փենի Մարշալը. TMZ

ԱՄՆ-ում 76 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր եւ դերասանուհի Փենի Մարշալը: Դեկտեմբերի 18-ին այս մասին հայտնել է TMZ պորտալը։ Պորտալի տվյալներով՝ նա մահացել է դեկտեմբերի 17-ի գիշերը՝ Լոս Անջելեսի՝ իր տանը:

Մահվան պատճառ է դարձել շաքարային դիաբետի հետ կապված բարդացումը:

Մարշալը հռչակ է ձեռք բերել որպես գլխավոր դերակատար «Լավեռնան եւ Շիռլին» (Laverne & Shirley, 1976-1983) սերիալում: Ավելի ուշ նա հաջողությունների է հասել որպես ռեժիսոր: Մասնավորապես, նա աշխատել է այնպիսի կինոնկարների վրա, ինչպիսիք են «Մեծը»(Big, 1988) եւ «Զարթոնք» (Awakenings, 1990):

Մարշալը նաեւ եղել է «Նոկդաուն»(Cinderella Man, 2005) ֆիլմի եւ այլ կինոժապավենների պրոդյուսերը: Փենի Մարշալը հայտնի ռեժիսոր Գերի Մարշալի քույրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31