
Ավստրալիայում հայտնաբերել են հնագույն կետի նոր տեսակ

Ավստրալիայում «Museums Victoria» թանգարանի գիտնականները բացահայտել են հնագույն կետի նոր տեսակ՝ Janjucetus dullardi-ն, որը նախկինում անհայտ էր գիտությանը և ապրել է մոտ 25 միլիոն տարի առաջ, հաղորդում է ABC News-ը։
«Janjucetus dullardi-ն ուներ մեծ աչքեր, սուր ատամներ և մի փոքր ավելի քան երկու մետր երկարություն»,- հաղորդել են գիտնականները: Վերջիններս նշել են, որ այս տեսակը եղել է գիշատիչ, հայտնում է լրատվական ծառայությունը։
«Այս կետը նախկինում անհայտ էր գիտությանը»,- ասել է «Museums Victoria« թանգարանի ողնաշարավորների հնէաբանության ավագ վարիչ Էրիկ Ֆիցջերալդը:
«Եթե նրանք այսօր կենդանի լինեին, կլինեին նույնքան լեգենդար Ավստրալիայում, որքան կենգուրուն»,- հավելել է Ֆիցջերալդը։