
Հայտնի է Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի թողարկման ամսաթիվը

Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» պատմական վեպի նոր էկրանավորումը, որի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը, Ռուսաստանում կթողարկվի 2027 թվականի փետրվարի 18-ին։ Այս մասին հայտնել են «Атмосфера кино» դիստրիբյուտորական ընկերության ներկայացուցիչները, որին են պատկանում ֆիլմի տարածման իրավունքները։
Տոլստոյի հայտնի վեպը բազմիցս նկարահանվել է ռուս և եվրոպացի կինոգործիչների կողմից։ Անդրեասյանի տարբերակը չի վերաիմաստավորի բնօրինակ վեպի տեքստը։ Ընդհակառակը, ռեժիսորը մտադիր է վերստեղծել Տոլստոյի գրական աշխարհը իր իրական տեսքով՝ հարգանքով վերաբերվելով կերպարներին, վայրերին և ընտրված դարաշրջանին։
Հիշեցնենք, որ Անդրեասյանը նախկինում աշխատել է ռուս դասականների կինոէկրանացման վրա։ Տարվա սկզբին թողարկվել է նրա «Օնեգին» ֆիլմը՝ հիմնված Ալեքսանդր Պուշկինի համանուն պոեմի վրա։