Թուրքիայի բնակչության թիվը մոտենում է 86 միլիոնին

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակչության թվի վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 2025թ․ հունվար-հունիս ժամանակահատվածում Թուրքիայի բնակչության թիվը աճել է 159․910-ով՝ հասնելով 85 մլն 824․854-ի։

Վերոնշյալ թվից տղամարդկանց թիվը կազմում է 42 մլն 923.584, իսկ կանանց թիվը՝ 42 մլն 901.270։ Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 50.01%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.99%-ը՝ կանայք։

Հիշեցնենք, որ Թուրքիայում բնակչության տարեկան աճը 2024-ին կազմել է 3.4 պրոմիլ, մինչդեռ 2023-ի դրությամբ այն կազմում էր 1.1 պրոմիլ։

Պրոմիլը (‰) չափման միավոր է։ Եթե տոկոսը (%) ցույց է տալիս 100-ի բաժինը, ապա պրոմիլը ցույց է տալիս 1000-ի բաժինը։
1 պրոմիլ = 0.1% = 1/1000։

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։ 1927 թվականից սկսած՝ որոշակի ժամանակային ընդմիջումներով իրականացվել են ընդհանուր մարդահամարներ։ 2007 թվականին՝ հասցեների հիման վրա բնակչության հաշվառման համակարգի ներդրմամբ բնակչության վիճակագրական տվյալները սկսել են կազմվել տարեկան կտրվածքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031