Տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Շարժայի ժառանգության ինստիտուտ (Sharjah Institute for Heritage) և հանդիպել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ։
«Առաջարկում եմ զերծ մնալ լրագրողների վստահությունը չարաշահելուց և կեղծ տեղեկություններ տարածելուց»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրը, թե ԱԺ-ում 2018թ.-ին արված տնտեսումներն ինչ-որ կերպ կապված են այդ միջոցները շռայլելու անհնարինության հետ:
Հունվարի 17-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Շիրակամուտ գյուղի բնակիչներ, 2014 թ. ծնված Գայանե Պ.-ն, 2012 թ. ծնված Գոհար Պ.-ն և 2014 թ. ծնված Վարուժան Պ.-ն։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունվարի 14-ին, ժամը 21.20-ին, Եղեգնաձորի և Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սպիտակ քաղաքում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1987 թ. ծնված Վահե Մելոյանը, որը ձերբակալվել է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։
Կառավարության նիստը՝ ուղիղ
Հունվարի 17-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով:
Հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է 2019թ. հունվարի 14–ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 10-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ 2018 թ. ընթացքում արդյունավետ կառավարման եւ ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունքում ունեցել են 404 միլիոն դրամի տնտեսում:
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Հունվարի 11-ին, օրը ցերեկով, Շենգավիթ վարչական շրջանում մեքենա էին առևանգել:
Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը, որի օրակարգային գլխավոր հարցը նվիրված է եղել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծերի քննարկմանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի արդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327.517.320 ՀՀ դրամ։
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, հունվարի 16-ի ժամը 20:00-ի դրությամբ, բուք է:
Հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 16-ին ժամը 15:00-ին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը:
Հունվարի 11-ին Վանաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպք բացահայտեցին։ Քրեական հետախույզների հետևողական և օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները բռնվեցին գողությունը կատարելուց րոպեներ անց։
Հայ թատերարվեստը ծանր և անդառնալի կորուստ է կրել: 2019 թ. հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշման հիման վրա նախապատրաստված նյութերով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հոգեբուժական հիվանդանոցում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով:
2019 թվականի առաջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպա են ժամանել երկու հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ:
Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղելկ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին և Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին, իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի և Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի» մեքենաներ:
Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, հունվարի 16-ից 18-ը անցկացվում է ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության ենթակա զորամասերի հրամանատարների հավաք: