
Դատարանը հետաձգեց Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Դատարանը գրություն էր ստացել, որ մեղադրող Առաքելյանը անձնական խնդիրների պատճառով բացակայում է, ուստի դատարանը որոշում է կայացրել նիստը հետաձգել և նշանակել փետրվարի 13-ին ժամը 13:00-ին:
Սերժ Սարգսյանի եղբորորդու Հայկ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք խոսել է իր եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ, ով գտնվում էր հետախուզման մեջ և հայտնաբերվել էր Չեխիա մայրաքաղաք Պրահայում. Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ խոսել է և նա պահվում է լավ պայմաններում: Նա նշեց, որ Նարեկի կողմից որևէ դժգոհություն չի եղել պահման պայմանների հետ կապված:
Դեկտեմբերի 7-ին Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը Սարգսյանն ազատ արձակվել է կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։