Բաժիններ՝

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 16-ին ժամը 15:00-ին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Բարեկամավան համայնքի ֆեյսբուքի էջը:

«Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18:00-ի սահմաններում: Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին»,- նշված է ֆեյսբուքի էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031