Բաժիններ՝

Տների փլուզման վտանգ Սարի թաղում. փրկարարները սահմանազատել են վնասված հատվածները

Հունվարի 23-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ փլուզվել են Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 68 տան 1-ին հարկի երկու սյուները, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14:17-ին և 14:23-ին «911» ծառայությանը կրկին ահազանգեր են ստացվել, որ Սարի Թաղի 18-րդ փողոցի թիվ 66 և 45 տների պատերին ճաքեր են առաջացել:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել են Ս. Մ.-ին պատկանող թիվ 68 տան հիմնասյուները, հիմնասյուների ստորին մասում առաջացել է մոտ 6 քմ մակերեսով նստվածքային շերտ, հյուրասենյակի և ննջասենյակի պատերին առաջացել են ճաքեր (մոտ 30 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ). առկա է տան փլուզման վտանգ:

Ա. Հ.-ին պատկանող թիվ 66 տան հյուրասենյակի պատերին առաջացել են ճաքեր (մոտ 30 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ). նույնպես առկա է տան փլուզման վտանգ:

Ռ. Հ.-ին պատկանող թիվ 45 տան պատերին առաջացել են ճաքեր. տվյալ պահին փլուզման վտանգ չի եղել:

Փրկարարները սահմանազատել են թիվ 68 և 66 տների վնասված հատվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս