Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Գյումրու Տիգրան Մեծի թիվ 5 շենքի երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակը հուլիսի 22-ին փլուզվել է:
«Ես այլ հուսալի ճանապարհ չեմ տեսնում՝ այս չափազանց կարևոր ու ընդգրկուն խավին մասնակից դարձնելու երկրի տնտեսական զարգացմանը»:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը:
«Այս մեկ տարվա ընթացքում այլ ֆոնդ, հիմնադրամ չի ձևավորվել: Մեկ տարվա ընթացքում ուժեղ հարված է հասցվել գիտությանը: Դա շատ մտահոգիչ է: Սա հակահեղափոխական հարված է գիտությանը»,- ընդգծեց Հրայր Ազիզբեկյանը:
Ոստիկանները գրպանահատին բռնեցին հափշտակությունից րոպեներ անց:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 22-ին հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:
«Մարդը եկել էր Հայաստան՝ հույսով, որ նոր բան պետք է տեսնի, անօրինականությունները վերացված երկրում է լինելու, բայց հանդիպեց նրան, որ տարածքը, որտեղ սիմպոզիումը պետք է անցկացնենք, անօրինական բերել ու չորացած ծառեր են տնկել…»:
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի տպարաններից մեկում հայտնաբերվել է շուրջ 271 միլիոն 150 հազար կեղծ դոլար 100 դոլարանոց թղթադրամներով։
«Վերջերս խոսում էի մի մսավաճառի հետ, պատմում էր, որ երկու օրվա սատկած անասունին բերել են, միսն անջատել ոսկորից, լցրել լողանալու վաննաների մեջ, վրան լցրել մարգանցովկայի լուծույթ և թողել մի քանի ժամ, որպեսզի գույնը փոխի։ Եվ այս ամենը մենք ուտում ենք, այժմ սպանդանոցները ոչ էլ գործում են, ո՞վ պետք է սրա առաջն առնի»:
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան սան, 16- ամյա Հովհաննես Հայրապետյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդը կանցկացնի Հայաստանում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Ծանր հետևանքներով ընտանեկան միջադեպ Նոր Արեշում:
«Սիմվոլիզմի պահ կա նաև. այս ամեն ինչը տեղի ունեցավ Փաշինյանի ծննդավայրում: Փաստորեն, դժգհության ալիք, որը տարավ բախումների, այնտեղ էր, որտեղ Փաշինյանը կարծես թե խնդիր պետք է չունենար, և վատ էր, որ պետական ուժը՝ դուբինկան, կիրառվեց հենց իր հայրենակիցների հանդեպ»:
Փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու դեպքով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը վերացնելու պահանջով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հրանտ Անանյանից։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա, քանի որ, եթե չկա անասնապահություն, ուրեմն պանրի արտադրություն չկա։ Արհեստական կաթի փոշիով պանրի արտադրությունը թող չհրամցնեն մեր ժողովրդին՝ որպես գյուղատնտեսության աճ։ Եթե գյուղացին իր կենսական ապրուստից զրկվել է, ապա գյուղատնտեսության զարգացումից խոսելն անիմաստ է»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնել է հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած 6 զինվորականների, ովքեր առաջիկայում մեկնելու են Հնդկաստան՝ անհրաժեշտ բուժում ստանալու։
«Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: Խոտածածկ տարածքներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ 4 անգամ ավելի շատ հրդեհ ենք ունեցել»
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հաղարծնի վանական համալիր: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է 10-րդ դարի վանական համալիրում, մոմ վառել, ունկնդրել հոգևորականների շարականը:
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել:
Հուլիսի 21-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-2106»-ի ուղևորը՝ 1997 թ. ծնված Վոլոդյա Կիրակոսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Հայաստանում զսպումների և հակակշիռների համակարգ երբեք չի եղել: Ցանկացած իշխանություն, որպես կանոն, կարողացել է իր ընդդիմախոսներին հաղթել: Բայց իշխանության քայքայումը հենց մոլեկուլյար գործընթաց է, և այն ամբողջանում է միայն տարբեր տեղային դժգոհությունների համակցմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ մեկնում է արձակուրդ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը՝ Ուկրաինայի Ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 22-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: