Քաղաքական նշանակում է գավառականություն չդրսևորես այլոց դեմ խալի փռելու փողոցում, որը երթևեկության համար է նախատեսված ու կարգուկանոն է ենթադրում, ոչ թե վերնիսաժացում. Գոռ Մադոյան

Գոռ Մադոյանը գրում է. «Աբովյանի վրա խալին տեսած կլինեք, հատուկ բարձրաստիճան հյուրերի համար արված: Մի քանի օր առաջ էլ ԵՊՀ-ում Սայիդի Օրիենտալիզմի թարգմանությունն էր: Ու քանի ներկում էին, անցնում էի խալու կողքով ու մտածում, որ աբորիգենները սպիտակ մարդկանց հարմարության համար, հյուրանոցի պատուհանի տակ խալի փռելը հենց ինքնագաղութացում եւ ինքնաօրիենտալիզմ ա որ կա, երբ խալի ես փռում որ մշակույթդ ճանաչեն, կարծես 1600-ական թվականներն են ու նոր Մարկո Պոլոներ են եկել Ավետյաց երկիր:

Բայց ինչի հիշեցի այս ամենը, չէ որ Եվրոպայի քաղաքական համայնքի հանդիպում էր, իսկ քաղաքականը, արեւմտյան աշխարհում նախեւառաջ ինստիտուտներն ու իրավունքներն են, օրենքներն ու կարգուկանոնը, ոչ թե մշակույթը: Մշակույթը չխանգարեց աչք փակել էթնիկ զտման վրա:

Անկասկած, Հայաստանը մշակութապես Եվրոպա է, բայց Եվրոպան նախեւառաջ քաղաքական գաղափար է, քաղաքական ինստիտուտների ու մարմինների ամբողջությունը: Իսկ քաղաքական նշանակում է ինքդ քեզ քո հայացքով նայես ու գավառականություն չդրսեւորես այլոց դեմ խալի փռելու, փողոցում որը երթեւեկության համար ա նախատեսված ու կարգուկանոն ա ենթադրում, ոչ թե վերնիսաժացում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031