Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը՝ Ուկրաինայի Ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ուկրաիներեն։

«Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «Ժողովրդի ծառա» կուսակցությանը՝ Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարություն կշարունակեն բարեփոխումների ճանապարհն էլ ավելի մեծ ջանքերով և հայ-ուկրաինական համագործակցության նոր հնարավորություններով»,- գրել է վարչապետը։

Ուկրաինայի Ռադայի ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031