ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։
14-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի:
Չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքը:
ՀՀ ոստիկանությունում գրանցված հանցագործությունների թիվը 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով: Այս մասին հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը նշանակվել է Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է: Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի` «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղերում եւս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառահատումների քրեականացման փաստի հետ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը հուլիսի 23-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել է Շահումյան 7-րդ փողոցի տներից մեկում և հրավիրվել բաժին:
Հուլիսի 24-ին, ժամը 02։10-ին «911» ծառայության ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Արեշի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տուրիստական ավտոբուս։
Հուլիսի 24-ին, ժամը 01:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
14:00-16:00 Սիսիան քաղաքի Որոտան փ. 2ա շենքը եւ Դաստակերտ քաղաքը:
Հուլիսի 23-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Հուլիսի 21-ին 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը մի հյուրանոցում ծանոթ մի տղամարդ, իր հանդեպ բռնություն գործադրելու սպառնալիքով, թղթախաղ խաղալու միջոցով՝ շորթել է 500 հազար դրամ:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 24-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ, արդեն Հայաստանում է:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 20-ին Աշտարակի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին 28-ամյա մի երիտասարդի։
Հուլիսի 23-ին, ժամը 19:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափին հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից հեռացած նավակ։
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հղելով թուրքական աղբյուրներին, Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել:
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը հուլիսի 18-20-ն այցելել է Ուկրաինայի Խերսոն քաղաք, որտեղ մասնակցել է «AGROPORT South Kherson 2019» 11-րդ միջազգային ագրոարդյունաբերական ֆորումին:
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը չի ընդունում իր վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս հնչած հայտարարությունները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 23-ին ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 23-ին ընդունել է փորձի փոխանակման մեկշաբաթյա այցի շրջանակում Հայաստան այցելած Բուլղարիայի օմբուդսմենի ներկայացուցիչներին:
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել։
Հունիսի 26-ին մայրաքաղաքի կենտրոնում արագ սննդի կետից գողացել էին գումար և հյութեր:
Ռուսաստանի Վիճակագրական ծառայությունը հրապարակել է միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց` 2019թ-ի հունիսի 1-ի դրությամբ` Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով՝ կազմելով 491.7 հազար։
Ս.թ.հուլիսի 21-ին ժամը 02:50-ին քաղաքացիներից հեռախոսով ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի Իսրայել Օրու փողոցում տեղակայված տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:
Հունիսի 15-ին, ժամը 20.35-ին, ոստիկանություն էր եկել Քոչարյան փողոցի 10 շենքի մի բնակիչ և հայտնել, որ իրենց շենքի առաջին հարկի բնակարանից մեկը դիմել է փախուստի:
2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ:
Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հուլիսի 23-ին հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարար Խարիս Թեոխարիսի (Harry Theoharis) հետ: