Երևանում կրակոցներ են հնչել․ կա 1 զոհ
Կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է մայիսի 5-ին, ժամը 13։30-ի սահմաններում։ Միջադեպը տեղի է ունեցել Բագրատունյաց 13 շենքի մոտ։ Մինչ իրավապահների դեպքի վայր ժամանելը նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքի փաստով «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը։ Ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ կայքի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանանման հետքեր, ծխախոտ և այլ իրեր։ Դեպքի վայրում գտնվող անձինք նշել են, որ մահացածը մոտ 40 տարեկան է, անունն էլ՝ Արտյոմ։



