Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, American Media Inc. (AMI) հոլդինգին, որը հրատարակում է National Enquirer բուլվարային թերթը, մեղադրել է շանտաժի մեջ:
«Երբ արդար մարդը վախճանվի, նրա հույսը չի կորչում» (Առակ. 11: 7), որովհետև Քրիստոսին հուսացողներն ամոթով չեն մնա՝ ըստ Նրա խոսքի. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16: 33):
Qahana.am
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ստացված ահազանգի փաստով:
Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքում տեղադրված չէ:
Պետերբուրգի իշխանությունները մտադիր են հանգստի հատուկ տեղեր հատկացնել, որտեղ կարելի կլինի խորոված պատրաստել՝ չխախտելով կանոնները:
«Գուցե այս մարդիկ ժամանակավոր են, և այս ամենի վերջը շատ արագ կգա, այսինքն՝ մեկ օրով են աշխատում, էլի, «թիթեռնիկներ» են, կամ էլ՝ պատասխանատվություն չունեն, վաղվա օրվա մասին չեն մտածում։ Բայց մեկ բան հաստատ է, եթե նախորդ երեք նախագահները խաղաղ գնացին, ապա ժողովուրդն այս վերջինին չի ների»
Ոստիկանները հայտնաբերեցին «Վերնիսաժում» գողություն կատարած տղամարդուն:
Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պետությունը 2018 թվականից աջակցության ծրագիր է մշակել այն մայրերի համար, ովքեր երեխայի խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը, սակայն, չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը: Աննա Եսայանցը ծրագրի առաջին շահառուներից է: Լուրերով մի օր պատահաբար լսել է այդ մասին և որոշել փորձել:
Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) պաշտոնապես հավաստել է առաջատար միջազգային օդերեւութաբանական կենտրոնների եզրակացություններն այն մասին, որ անցած չորս տարիները՝ 2015-ից մինչեւ 2018 թվականը, ամենատաքն են դարձել եղանակի դիտարկումների պատմության մեջ, իսկ 2018 թվականն զբաղեցրել է չորրորդ տեղը վարկանիշում։
Փետրվարի 7-ին կյանքի 93-րդ տարում վախճանվել է նախկին դեմոկրատ-կոնգրեսական Ջոն Դինգելը, որն ավելի վաղ երկարամյա ծառայության ռեկորդ է սահմանել ամերիկացի օրենսդիրների շրջանում:
Կառավարությունը խրախուսում է Հայաստանում էկոզարգացումը և փորձ է անում ներմուծված էլեկտրական շարժիչով մեքենաներից սահմանին չգանձել ավելացված արժեքի հարկը:
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին:
2018 թ. սեպտեմբերի 13-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աղավնատուն գյուղի մի տնից սառնարան են գողացել:
Խաբեությամբ Հայաստանում հայտնված Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր փետրվարի 9-ին վերադարձել են հայրենիք, ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները:
Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ: Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 9-ին, ժամը 13:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ-ն տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում:
Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհդրակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երևան քաղաքի դատախազության և Երևանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները:
Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում,երեկ այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն:
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում:
Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական ընկերությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Փետրվարի 9-ին, ժամը 01:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Գավառի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում:
Ամենայն հավանականությամբ, կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում անցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։