Լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում: Այս մասին ֆեյսբուքի պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում: Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»,-նշված է գրառման մեջ:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2252546058399110?__xts__[0]=68.ARDLB6tF1z5yyhhibS29GS6_HZgEqZo4_hSLZ9q8mhvDuvLaZPcKHYbVyxwaq_9f9maeQdSQ5asGCV2qQrWW-Uw2SlBawJOH1Riio2xnCO-bql3jL1hMHkWhh0xQh7b_qxA69L3Xl66aC2QgNCFM71z8mkhOeakVYjfThi9hpnqO9yqx6WuSBNEBW12ppZOzcMhplFBv8eB1lrCY5xX7mIPV7wxjjGBFEtRltIITQipeitnfzVknESXePfzUpm8dj1tnRfQJPQw8xfXfwNmBDk3uxpPLos1P-52KZpOYvi7wWFEr38u57PDP1XAVv-e4sqq60GQ0Z-AQHCW6R-KIb6QT&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս