Նոր համակարգով ծանուցումներն ստանալու համար անհրաժեշտ կլինի կրկին գրանցվել համապատասխան կայքում (ինչը լինելու է անվճար), ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող 3 տղա աշխատանքի կանցնեն Ազգային անվտանգության ծառայությունում։
Վերը նշված աշխատանքները ըստ պատշաճի ապահովելու նպատակով 2019 թվականի փետրվարի 11-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է մինչև ժամը 17-ը։
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Փետրվարի 7-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արթուր Մ.-ն:
Փետրվարի 8-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» մակնիշի և «շտապօգնության» ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 31-ամյա վարորդ Սարգիս Սահակյանը տեղում մահացել է, իսկ 31-ամյա ուղևորը և «շտապօգնության» վարորդն ու 39-ամյա ուղևորուհին՝ ավագ բուժքույրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով փետրվարի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում ձերբակալվել է Իրանի քաղաքացի:
Եվս մեկ անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ «Հայփոստ» ՓԲԸ միջոցով, Գերմանիայից, ոմն Աիդա Առաքելյան, Երևանի բնակիչ Սոնա Ավագյանին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց:
Կյանքի 95-րդ տարում Շոտլանդիայում մահացել է անգլիացի կին գրող Ռոզամունդ Փիլչերը:
Ոստիկանները հայտնաբերել են կալանավայրից փախուստի դիմելու մեղադրանքով հետախուզվողի:
Լա Մանշում կործանված ինքնաթիռի մնացորդներում գտնվել է «Քարդիֆ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի դիակը:
Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
31-ամյա Վահե Սանթրոսյանը որոնվում է որպես անհետ կորած։
Ա՜յ քեզ բան, ըստ երեւույթին սա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նորամուծություններից է, քանի որ նախկինում, Տիգրան Սարգսյանի նախագահության օրոք փողերի փոխվելուն առնչվող նույն հարցն անպատասխան չի մնացել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ չարորակ նորագոյացությունների վիրահատությունները քաղաքացիների համար բացարձակ անվճար իրականացնելու մասին, միանգամից դրական արձագանք ստացավ: Եթե հաշվի առնենք այդ հիվանդությամբ տառապողների թիվը, ապա իսկապես նման նախաձեռնությունը մեզանում խիստ անհրաժեշտ է:
Փետրվարի 8-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով կալանավորված 2 անձանցից մեկին նոյեմբերին բաց են թողել, քանի որ ցուցմունք տվել է նրա դեմ, իսկ Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն, Եվրոպական համալսարանի նախկին ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, քանի որ իր քավորի՝ Ա․ Հարությունյանի դեմ ցուցմունք չի տալիս։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ախուրյանի, Արագածի, Ապարանի, Արթիկի, Սևանի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս մեկ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են:
«Փաստ» թերթը գրում է. «Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օպտիմալացվող, «սուպեր»նախարարությունները սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլևս բանավոր հարցերի չեն պատասխանում` պահանջում են հարցը գրավոր ուղարկել և, օրենքով նախատեսված` միայն 5-րդ օրն են պատասխանում:
Լրագրող, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը հայտարարել է իրեն եւ իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգի մասին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները բացարձակ անվճար իրականացնելու մասին: Մինչեւ հիմա վիրահատությոունները պետպատվերի շրջանակներում համավճարի սկզբունքով էին իրականացվում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոթեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգեւատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ. այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանական վերահսկողությունը գործնականում:
Մշակույթի փոխնախախար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: