
Վերահսկողականը՝ Լոռու մարզում. հերթական օպերացիան է կազմակերպվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստն» արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ վարչապետի հանձնարարությամբ ՏԿԶ նախարարը հատուկ վերահսկողություն է սահմանել «չարաճճի» համայնքապետների վրա:
Ըստ թերթի հավաստի աղբյուրների, մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարում Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում: Սա այն ռիսկային համայնքներից մեկն է, որը միշտ համարվել է «հանրապետականացված»:
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են փորփրել և հնարավոր ամեն ինչ ջրի երես հանել, որպեսզի կարողանան տեղում դիրքերի ամրացման հերթական օպերացիան կազմակերպել: Սա նաև արվում է, որպեսզի հանրությանը մեկ անգամ ևս ապացուցեն, թե նախորդներն ինչքան վատն են եղել, ու «20 տարի անընդհատ թալանել են» ժողովրդին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: