
Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը փետրվարի 19-ի ժամը 14:45-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի վերջնամասում գտնվող ջրմուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել` 16:05-ին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ, 1 էլեկտրական սյուն՝ ամբողջությամբ և 5-ը՝ մասնակի, շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, ինչպես նաև 1 ուռենի և 3 ընկուզենի: