Բաժիններ՝

Սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները երկարօրյա ծառայություն կմատուցեն

Սեպտեմբերի 1-ից Երևանի նախադպրոցական հաստատություններում կգործի երկարօրյա ծառայություն, ինչը մեծապես կթեթևացնի աշխատող ծնողների հոգսը: Այդ մասին հայտնել է Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան «Մանկապարտեզները և երեխաները» խմբում:

«Սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ: Խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ամբողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00»,- ասվում է գրառման մեջ: Երկարօրյա ծառայության մեջ սնունդ չի նախատեսվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031