««Save Amulsar» գրած մարդկանցից շատերն ուղղակի ֆիզիկապես չգիտեն Ամուլսարը որտեղ է գտնվում». Ալեն Սիմոնյան
«Ֆեյսբուքում «Save Amulsar» գրած մարդկանցից շատերն ուղղակի ֆիզիկապես չգիտեն՝ Ամուլսարը որտեղ է գտնվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով՝ դա պարզապես թրենդային է դարձել:
«Երբ Իջևանում ծառ էին կտրում, չգիտես ինչու, այդ սելեկտիվ բնապահպանությունը չէր գործում: Ես չտեսա ձեր ասած՝ իմ գործընկերներին, որոնք պատրաստ են իրենց աշխատավարձը տալ, որպեսզի այդ մարդիկ ապրեն և ծառ չկտրեն: Ես չտեսա այն շարժումը, որը գնում է՝ գոյություն ունեցող ծառը, այլ ոչ թե վիճարկելի որևէ զեկույց, քննարկվող հարց, պաշտպանի: Եթե ես բնապահպան եմ կամ քաղաքական գործիչ եմ, ես չեմ կարող կիսատ լինել, այսինքն՝ այստեղ ես չեմ խառնվում, այնտեղ խառնվում եմ: Մենք դրան ուշադրություն չենք դարձնում, որովհետև հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել ու դրա շուրջ բոլոլա հավաքել»,- եզրափակեց նա: