
Համացանցից օգտվում է Թուրքիայի բնակչության 16-74 տարիքային խմբի 75․3 տոկոսը

Թուրքիայի 16-74 տարեկան բնակչության 75․3 տոկոսն օգտվում է ինտերնետից։ Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր 72․9 տոկոս։ Ընդհանուր առմամբ երկրի բնակչության 88․3 տոկոսը ունի ինտերնետից օգտվելու հնարավորություն։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) զեկույցից։
Արձանագրվել է նաև, որ 2018թ․ ապրիլից մինչև 2019թ․ մարտ ընկած ժամանակահատվածում 16-74 տարեկան բնակչության 34․1 տոկոսը ինտերնետի միջոցով առևտուր է արել։ Նախորդ 12–ամսյա ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 29․3 տոկոս։
Վերջին 1 տարում Թուրքիայի բնակիչները ինտերնետի միջոցով հիմնականում գնել են սպորտային իրեր, ուղևորության տոմսեր, սնունդ և կենցաղային անհրաժեշտ պարագաներ։