Բաժիններ՝

ԱԱԾ-ին կհատկացվի 250 մլն դրամ՝ համապատասխան սարքավորումների ձեռքբերման նպատակով

ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 250 մլն դրամ։ Այս մասին որոշումը կհաստատվի կառավարության վաղվա նիստում։ Հարցը չզեկուցվողների շարքում է։

Ըստ որոշման նախագծի՝ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կարիքների համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությամբ:

«Արդյունքում՝ առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները»,- նշված է նախագծում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս