Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպվել էր գեղանկարչական խմբակի սան, վեցամյա Վանիկ Ալմոյանի առաջին ցուցահանդեսը:
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում մարտի 10-ին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացի։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են 22-ամյա ՌԴ քաղաքացուն դանակահարելու հանգամանքները: Ձերբակալվել է մեկ անձ:
Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցնի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 34-ամյա գիտնական-հետազոտող Արտակ Փիլոյանը։
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Կիլիկա» ավտոկայանում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ «Կիլիկիա» ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազար դրամների հասնող հոսանքի վարձ։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Հայրենիքի զինվորները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ:
Մարտի 10-ին, ժամը 13.25-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժ գյուղում տղան սպանել է հորը:
Մարտի 5-ին, ժամը 10.20-ին, Ձորակապ գյուղի 35-ամյա մի բնակչից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարտի 4-ի ժամը 19.00-ից մինչև մարտի 5-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում իրենց տան դիմաց կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ատոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելով՝ գողացել են նվագարկիչը՝ պատճառելով 20.000 դրամի վնաս:
«Հայաստանը ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքում է, բայց, եթե «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքն ընդունվի, ապա այդ ցանկից դուրս կթռնենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության ծառայողները ստուգում են Երևանի կենտրոնական ավտոկայանի (Կիլիկիա) հարակից տարածքների տնտեսավարողների կողմից ապօրինի հոսանքից օգտվելու փաստը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Մարտի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կառավարությունը փետրվարի 28-ի նիստում ընդունեց «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը:
Առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի դուրս եկած գրավատների ու փոխանակման կետերի՝ չեյնջերի գործունեություն ծավալող ցուցարարները հեռացան տարածքից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Մարտի 8-ին, ժամը 11.50-ին, 59-ամյա քաղաքացուհին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող «Ոսկե ցլիկ» մթերային խանութի մոտ վրաերթի է ենթարկել երեք ուսանողների:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժ գյուղի՝ 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին:
Այսօր ավարտվում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործին ծանոթանալու համար տրամադրված ժամկետը։ Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի գնահատմամբ՝ մեղադրանքը հիմնավոր չէ. «Միայն կարող եմ ասել, որ մեղադրանքը հիմնավոր չէ ոչ իրավական, ոչ փաստական առումով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Սաֆարյանը։
«Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը խնդրանք-պահանջով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մարտի 10-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին՝ Քասախ գյուղի մոտ, բախվել է էլեկտրասյանը և դուրս գալով երթևեկելի հատվածից՝ կողաշրջվել։
Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների, ինչպես նաև գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
ՀՀ առողջապահության նախարարության համար գերակա շահը մարդու առողջության պահպանումն է, սակայն եթե կան այլ շահեր, պատրաստ են համադրել դրանց: Փակ վայրերում ծխելու մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հարցում պատրաստ են քննարկումներ կատարել, հետաձգել ուժի մեջ մտնելու ժամկետը:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 11-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 13:00-18:00-ը, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսաուղերձով անդրադառնում է հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի և հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին։
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը(ապրիլի 20):
«Ավրորա» ֆորումը գոհունակությամբ հայտարարում է, որ 111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝ հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը: