Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Բացահայտ խաբում է: Եթե ինքը պատվեր վաճառող է, ապա պատվերը պետք է վաճառի տաքսի սերվիսներին, ճի՞շտ է: Ի դեպ, տաքսի սերվիսներն ամեն վարորդի համար 30.000 դրամ հարկ են վճարում և պարտավոր են 8-ժամյա դրույքաչափով երկու վարորդ պահել: Սակայն իրենք ասում են՝ մենք տաքսի չենք, ու փողն արտահանում են չգիտեմ՝ որ գյոռը…»:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ մարզում իրականացվում է տնտեսական հեղափոխություն, որի արդյունքում մոտավորապես 2 տասնյակից ավելի բիզնես ներդրումներ են իրականացվում։
«Ասում են՝ վեր կացեք և քայլեք, բայց մարդիկ, որպեսզի քայլ գցեն և գրավատուն բացեն՝ սկզբից պետք է ունենան 6 միլիոն դրամ, որովհետև լիցենզիայի տուրքը վճարվում է սկզբից, իսկ շահութահարկը, որընվազեցվում է, վճարվում է տարվա ավարտից հետո՝ գործունեության արդյունքներով»:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման և սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից, ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:
«Տուրք տալով շուկայական հարաբերություններին՝ ամեն ինչ խառնվեց: Յուրաքանչյուր շինություն՝ դպրոց, մանկապարտեզ կամ սրճարան, իր տեղը պետք է ունենա, ինչը միայն նախագիծ ունենալու դեպքում է հնարավոր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը:
«Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»,-նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 15-ին համերաշխություն է հայտնել Նոր Զելանդիայի բնակիչներին, մասնավորապես, երկրի մուսուլմանական համայնքին, Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները մարտի 14-ին, ժամը 21.00-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Գագիկ Կ.-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում որդին կացնահարել է մորը։
Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան: Դրա մասին վկայում են դեպքի առնչությամբ տարածված տեսանյութերում:
Մարտի 14-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին:
Մարտի 15-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի թիվ 26 շենքում տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անդրադառնալով մարզի ճանապարհային խնդիրներին և բնակիչների բողոքներին, թե քարուքանդ եղած ճանապարհները խանգարում են նորմալ երթևեկությանը, նշեց՝ իսկապես այդ խնդիրը հրատապ է, հատկապես՝ Մարտունի քաղաքի կենտրոնական ճանապարհին առկա են խոշոր ջրափոսեր։
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես երևանցի, որպես Կենտրոնի բնակիչ, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ շորհակալություն հայտնել և ասել, որ հպարտանում եմ իմ ընկեր, իմ բարեկամ, իմ թիմի անդամ Վիկտոր Մնացականյանով` երեկվա իր պահվածքի, հավասարակշռվածության և պրոֆեսիոնալիզմի համար:
Քաղաքային իշխանությունները մտադիր են թանկացնել Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը։
Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Մարտի 15-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից 14.03.2019թ-ին դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվել է դեռևս փետրվարի 4-ից:
Տասնյակ կյանքեր փրկած բուժակը զոհվեց ծառայակցի կյանքը փրկելու ճանապարհին:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ողջունում է օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը:
Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: