Բաժիններ՝

Հռոմի պապը համերաշխություն է հայտնել մուսուլմաններին Նոր Զելանդիայի ահաբեկչությունից հետո

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 15-ին համերաշխություն է հայտնել Նոր Զելանդիայի բնակիչներին, մասնավորապես, երկրի մուսուլմանական համայնքին, Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ։

«Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապը խորապես վշտացած է՝ տեղեկանալով Քրայսթչերչի երկու մզկիթներում բռնության ակտերի հետեւանքով վիրավորվածների ու զոհվածների մասին, եւ նա իր սրտագին համերաշխությունն է հայտնել նորզելանդացիներին եւ, հատկապես, երկրի մուսուլմանական համայնքին այդ հարձակումների կապակցությամբ»,-ասված է Վատիկանի դիվանագետ Պիետրո Պարոլինի հեռագրում, որի տեքստը հրապարակված է նրա Twitter-ում:

Մարտի 15-ին զինված մարդիկ ներխուժել են նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներ, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ էին գտնվում, եւ կրակ բացել: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Մարդկանց վրա գրոհելու մեղադրանքով ձերբակալվել է երեք մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031