Հայտնաբերվել է 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ
Մայիսի 2-ին, ժամը 12:08-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Սակրավորները հայտնաբերել են 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ ժամը 20:00-ն:
ՀՀ ՊՆ N զորամասի ինժիներասակրավորական վաշտի հրամանատարը վնասազերծել է արկը: