«Ինչ ես գիտեմ, հասանելի է լինելու իրավապահ մարմիններին». Արսեն Թորոսյանը՝ Սանասարյանի գործի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել: Նախարար Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցմունք է տվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ (ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են), նշեց, որ նման բան չկա:
«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, առհասարակ ցուցմունք չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ: Ես տվել եմ ընդամենը ինֆորմացիա: Հազար անգամ նշել եմ, հիմա նույնպես նշում եմ, որ ցանկացած բան, ինչ ես գիտեմ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին»,-ասաց Արսեն Թորոսյանը: