
Ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորներ կան

Մայիսի 3-ին, ժամը 03:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» մակնիշի (վարորդ՝ Դ.Ս., ծնված 1975 թ.) և «Opel Astra» մակնիշի (վարորդ` Ս.Դ., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները՝ Դ.Ս.-ն և Ս.Դ.-ն, հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Դ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս.Դ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: