Հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ 3 հնդիկներ Հուսանդիպը, Բլիհարջուտը, Տրնջիտն ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ մեկ այլ հնդիկ Ակաշի ժամանակավոր բնակության վայր: Նրանք ծեծել են վերջինիս՝ պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200,000 դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին:
«Հայկական Սուրբ ծնունդն իր գաղափարաբանական տեսանկյունից շատ հետաքրքիր ընթացակարգ ունի, որովհետև այդ օրը մարդիկ հավատում էին, որ ամեն ինչ փոխվում է, որովհետև վեցօրյա պահքը մարդիկ պահում էին անխախտորեն»,- 168TV-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» բրենդի հիմնադիր Վահե Քոթանյանը:
Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի նորոգվել և կառուցվել է շուրջ 385 կիլոմետր ջրագիծ, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։
Արարատի մարզի բնակիչ Գայանե Հովհանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Երևան֊Արարատ երթուղու ողևորատոմսի սպասվող թանկացման մասին։
Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:
«Հիմի կասեք՝ սպանեց իրա Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրի թեմայով, բայց դե սատանեն մանրուքի մեջ է: Նայեք ուղիղ 2 շաբաթ է մայրուղու այդ հատվածը, որն ի դեպ Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր հանգույցներից մեկն է, նման անտեր վիճակում է: Էսօր 06:50 անցա՝ վիճակը նույնն է:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
Հունվարի 5-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով։
Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում:
«Ճրագալույցի պատարագը սկսվում է հունվարի 5-ին, 16:30-17:00-ի մոտակայքում, երբ Սուրբծննդյան ավետիսն է տրվում: Երբ մոգերը տեսան աստղը և իմացան, որ Փրկիչը ծնվել է, բայց դեռ Նրան չտեսան, այս խորհրդով կատարվում է Ճրագալույցի պատարագը, որի ժամանակ հավատացյալները նախ մասնակցում են Պատարագին, որովհետև երբ երկրագնդի վրա մի իրողություն կա, երբ երկինքը բացված է, և Աստծո հետ ես շփվում, դա Պատարագն է: Պատարագին մասնակցելով՝ ամեն մեկը Ծննդյան լույսն է տանում իր տուն, իր տան մեջ ունենալով Սուրբ ծննդի լույսը»:
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։
Կասկածյալ Գևորգ Մ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես օպերատոր և տուժածի փեսան է։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02։19-ին։
Հայաստանը 2024 թվականի 10 ամսում՝ հունվար–հոկտեմբերին, ստացել է 84 մլն 188.8 հազար դոլարի մարդասիրական օգնություն, որը 2023–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.2 անգամ:
Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա։
Երևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Հունվարի 3-ին, ժամը 22։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է տուն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: