Բաժիններ՝

Լիահույս ենք, որ քահանա հայրերը կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ. Պարույր ավագ քահանա Ավետիսյան

Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի գործավար Պարույր ավագ քահանա Ավետիսյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների

Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։

Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ։

Պարույր ավագ քահանա Ավետիսյան

Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի գործավար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս