«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռադիո՝ շնորհավորել Ռադիոյի օրվա կապակցությամբ․ «Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող Sas Sweеt-ի կողմից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile (Ժպիտների քաղաք)» հիմնադրամին City of Smile թխվածքի և տորթի վաճառքից փետրվար ու մարտ ամիսների ընթացքում փոխանցվել է 1 մլն 688 հազար դրամ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Փարիզի Հաղթական կամարը, որը վնասվել էր «դեղին բաճկոնավորների» ակցիաների ընթացքում, հինգ ամսում վերականգնել են:
Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում:
Քիչ առաջ Երևանի ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց քաղաքապետի ու այլ քաղաքային պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագծին։
Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մայիսի 6-ին մասնակցել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսին։
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ին կանցկացվի ավագանու արտահերթ ընտրություններ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հայաստանն ու Չիլին դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը:
ՀՀ կառավարությունը կքննարկի իր նախկին որոշումներից մեկում լրացում կատարելու հարցը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ին այլ երկրներում հումանիտար ականազերծման առաքելություններին մասնակցելու իրավասություն ընձեռելու նպատակով:
Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն:
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մայիսի 7-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները:
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ՝ նշելով, որ երկրապահները հանուն Հայաստանի անառիկության, հանուն ազատագրված Արցախի դարձյալ պատրաստ են անհրաժեշտության դեպքում խաղաղություն պարտադրել թշնամիներին:
«Գրքում ուղղակիորեն քարոզվում է միասեռականություն, վաղ տարիքում սեռական հարաբերություններ: Այնտեղ հարց կա, օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ, և պատասխանը՝ նման տարիք գոյություն չունի»,- խոսելով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը տապալելու միջադեպի մասին՝ ասաց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:
«Ավելի ինտենսիվ եմ քննադատելու։ Ինքս այն տեսակը չեմ, որ ինձ վրա քրեական գործ հարուցեն, ու ես ասեմ «վայ աման», այս ի՞նչ եղավ։ Վերջիվերջո, երբ ասում եմ, որ քաղաքային իշխանությունն այս կամ այն բանը սխալ է անում, ինձ համար չեմ ասում, երևանցիների համար եմ ասում»։
«Սեռապես այլասերված անձն ընդհանրապես չի կարող հանդուրժել սեռապես առողջ անձի ներկայությունը: Այլասերված անձը փորձում է այլասերել դիմացինին, որ իրեն լավ զգա: Հայերն այն եզակի ազգերից են, որոնք սեռապես առողջ են մնացել, ու դրա համար Հայաստանը կարող է թիրախ լինել: Պետք է ուժեղ գտնվենք ու շարունակենք պահպանել մեր ինքնությունը, արժեհամակարգը»:
Մայիսի 6-ին, ժամը 10.35-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Անիի բաժին հաղորդում է ստացվել, որ 2763 կմ պիկետ 3-ում Գյումրիից Երևան մեկնող մարդատար գնացքը հարվածել է ոչխարների:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Գյումրի, հանդիպել հաշմանդամություն և սոցիալական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ծանոթացել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի աշխատանքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Գիրքը միայն այն փոքր օղակն է, որ այսօր տեղի է ունենում Հայաստանի հայ ժողովրդի դեմ: Համաշխարհային շարժում է, մարդկանց աճի զսպման մեխանիզմներ են մշակել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը տապալելու միջադեպին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր, վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաև ցերեկային ժամերին, ինչը թույլ կտա օդանավակայանին կրկին աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Ապրիլի 1-ից մինչև մայիսի 15-ը օդանավակայանից թռիչքներն իրականացվում են միայն գիշերային ժամերին։
Դեռևս ապրիլի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Օպերային թատրոնի գեղավեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելու հարցը։
Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (Tamim ben Hamad Al Thani)։
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում SSJ-100-ի աղետից զոհվածների ընտանիքները կստանան 9 միլիոն ռուբլու չափով վճարումներ:
«Մի քանի անգամ շատ ուշադիր կարդացել եմ և պետք է ասեմ, որ մասնագիտական տեսանկյունից իսկապես գիրքը, մեղմ ասած՝ անգրագետ ձևով է կազմված, որովհետև այն ոչ թե ծառայում է բուն նպատակին՝ կանխելու սեռական բռնությունը երեխաների նկատմամբ, այլ հակառակը, կարող է ավելի շատացնել բռնության երևույթը, նույնիսկ ստեղծել պեդոֆիլների ու զոհերի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ ասաց բժիշկ-սեռաբան Նարինե Ներսիսյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին: