ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանված ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը:
«Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է հետևյալ առաջնահերթությամբ` առաջինը` սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզեր, երկրորդը` Հայաստանի Հանրապետության այլ մարզեր, երրորդը` Երևան քաղաքում»,- ասաց Տոնոյանը:
Երևանի Սարալանջի պողոտայում ավտոմեքենա է շրջվել:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մայիսի 10-ին հանդիպել է Թուրքմենստանի պետական «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերության («Türkmenhowaýollary») ղեկավար Դովրան Սաբուրովի (Dowran Saburow) հետ:
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը Գյումրիում նոր սոցիալական բնակարաններ կկառուցի:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մայիսի 9-ին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ հեծանվորդների համար քաղաքում և հանրապետությունում երթևեկության ավելի լավ պայմաններ կստեղծվեն:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անչափահասների դանակահարության դեպքը:
Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 217 030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2 տոկոսով:
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տնտեսագետ, «Ադեկվադ» հաղորդաշարի համահեղինակ Արթուր Դանիելյանը գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ ինքը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։
Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կավարտի Պետական վերահսկողական ծառայությանն (ՊՎԾ) առնչվող հեմոդիալիզի պարագաների գնումների հայտնի քրեական գործի նախաքննությունը և գործը կուղարկվի դատարան, գրեթե ամեն շաբաթ մի նոր սկանդալային դրվագ է հայտնի դառնում այս գործի նյութերից:
Հեղափոխության կարևորագույն նվաճումներից մեկը պետք է լինի այն, որ ՀՀ քաղաքացին սկսի լավ ապրել՝ այդ թվում աշխատավարձի բարձրացման միջոցով, եթե նման հնարավորություն կա:
Հայաստանում հանցագործությունների թվում նախորդ տարի անհանգստացնող են եղել բնակարանային գողությունները: Ցուցանիշը շարունակում է անհանգստացնող մնալ: ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումն ու 5 նախարարությունների կրճատման և աշխատակիցների օպտիմալացման հեռանկարին այսօրվա ասուլիսում անդրադարձան պահեստային գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն ու Ազգային Անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
Մայիսի 10-ին, ժամը 14:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հին խճուղու թիվ 37 հողամասի մոտակայքում այրվում է վերամբարձ կռունկ:
«Ապօրինի անտառահատումների համար բոլոր հոդվածներով խստացումներ են գնացել, և մենք այս տարի 102 հազար խմ միայն պահուստային թափուկ ենք բաժանել անտառամերձ համայնքների բնակիչներին, և բազմաթիվ տնտեսական ծրագրեր ենք անում: Անտառից ապօրինի հատումները պետք է բացառվեն, գյուղացիները պետք է սկսեն դա ընկալել: 20-25 տարի գյուղացիների անվան տակ կոմերցիոն հսկայական հատումներ են եղել, իսկ հիմա դրա վերջը եկել է»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 10-ին այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկա:
Մայիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1988 թ. ծնված Հովհաննես Թ.-ն և 1993 թ. ծնված Նարեկ Ե.-ն, դրսևորելով անհավասարակշիռ վարքագիծ և ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանության Չարենցավանի բաժնում սկսել են գոռգոռալ և հայհոյանքներ տալ՝ դրանով իսկ խանգարելով ոստիկանության բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության ծառայողների հանդեպ:
Այսօր տեղի ունեցավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողները դրամապանակներով բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց:
Հայաստանի Հանրապետության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դեռևս չի իրականացրել «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննությունը, որի ներարկումից հետո Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող հինգ հիվանդների մոտ բարդություններ են առաջացել:
Մայիսի 7-ին, ժամը 05.22-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր հնչել, որ ժամը 05.10-ին, անհայտ անձը, բժշկական դիմակով և ձեռնոցներով, մուտք է գործել Կոմիտասի պողոտայում գործող սուպերմարկետում գտնվող տարադրամի փոխանակման կետ և դանակով ու նռնակի նմանվող առարկայով սպառնալիքներ հնչեցնելով՝ գումար պահանջել, սակայն ոչինչ չստանալով՝ դիմել է փախուստի:
Մայիսի 8-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Օրբելի եղբայրների փողոցի մերսման սրահը հրդեհել են:
Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակազմում անառողջ մթնոլորտ է տիրում, որը հանգեցրել է ծեծկռտուքի։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով՝ պոպուլյացիան վերականգնելու համար ընդհանրապես պետք է Հայաստանում դրա որսը 3-5 տարով արգելել.«Ես, 6-7 տարի է, չեմ գնացել որսի, և միշտ դրա մասին խոսում եմ: Եկեք արգելենք առհասարակ որսը ոչ միայն՝ օրենքներով, այլ նաև որսորդական պատրոնների ներմուծման ժամանակավոր արգելք դնենք։ Գնում են և անկանոն որս են անում ցանկացած սեզոնի, վերահսկելը շատ դժվար է» ։
ՀՀ կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը: