Արսեն Ջուլֆալակյանի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ. Դատախազություն. «Փաստինֆո»
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով Արսեն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: