Բաժիններ՝

Եղեգնուտում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ին կանցկացվի ավագանու արտահերթ ընտրություններ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում:

Եղեգնուտ համայնքի ավագանու թվով 7 անդամները (օրենքով նախատեսված 7-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Համաձայն Արմավիրի մարզպետարանից ստացված տեղեկատվության՝ Եղեգնուտ համայնքի ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով սկսած 2018 թվականի օգոստոս ամսվանից ավագանու նիստ չի կայացել:

Ըստ հիմնավորման, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե «ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»: Արմավիրի մարզպետարանից ստացված նյութերից հետևում է, որ առկա է համայնքի ավագանու լիազորությունների դադարեցման՝ վերոնշյալ դրույթով սահմանված հիմքը:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունն անցկացվում օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը: Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամների ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս