Բաժիններ՝

Դեսպան Բադալյանը և «Թուրքմենական ավիաուղիներ»-ի ղեկավարը կարևորել են Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնումը

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մայիսի 10-ին հանդիպել է Թուրքմենստանի պետական «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերության («Türkmenhowaýollary») ղեկավար Դովրան Սաբուրովի (Dowran Saburow) հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Գառնիկ Բադալյանը և Դովրան Սաբուրովը համամիտ են եղել, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի հաղորդակցության, այդ թվում՝ օդային բնագավառում համագործակցությունը, որի ակտիվացումը կհանգեցնի երկու երկրների գործարար կապերի աշխուժացմանը, արևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

ՀՀ դեսպանը և «Թուրքմենական ավիաուղիների» ղեկավարը քննարկել են ավիացիոն ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության ներկա վիճակը և այն ընդարձակելու հնարավորությունները՝ կարևորելով 2018թ. ընդհատված Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև Երևանը հայաշատ այլ երկրների հետ կապող չվերթների կազմակերպման հնարավորություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս