Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 88 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր գրող, կինոդրամատուրգ, հայագետ և հայասեր Կիմ Բակշին:
Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկացնում եմ որ այսօր Գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ է համարել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթը և պարտավորեցրել է քաղաքապետարանին փոխել տեխնիկական բնութագրերը համապատասխանեցնելով գնումների մասին օրենսդրությանը։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին:
2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններում ՀՀ զինված ուժերի ներկա լինելու իրավաչափության հարցը պետք է որոշի դատարանը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջի ու 21-րդ դարի սկզբի մեր պատմության հսկաներից մեկն է:
««Ռեստարտն» իր ստեղծման օրից զբաղված է եղել հենց դրանով, և վերջերս նաև կազմակերպության ղեկավարը ստացել է բարձր պարգև։ Մեր կողմից նախապայմանը լինում է այն, ինչը գրված է դրամաշնորհային ծրագրում, դրանից դուրս մենք ոչինչ չենք վերահսկում։ Ասել, որ «Ռեստարտն» այս ամենն արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույն է՝ ինչ որ ասենք, թե փաստաբան Հայկ Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է նաև մեր ցուցումով»,- շեշտեց Լարիսա Մինասյանը։
«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատախազության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունը:
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգ է 10 հազար աշխատակիցների կրճատման խնդրով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ վաղը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացնելու է:
Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք քաղաքացու, որոնք ավտոմեքենայով Իրանից են ուղևորվել:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն:
Իսրայելում խարդախության մեջ մեղադրվող Մարի Աղաջանյանի գործը լուրջ անհանգստություն է առաջացրել տեղի անվտանգության ուժերի շրջանում:
Մարտի 4-ին՝ ժամը 00.45-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր հնչել, որ «Միքայելյան» հիվանդանոցի դիմացի սեփական տներից մեկում մահացած մարդ կա։
Որոնվում է կաշառք առաջարկելու կասկածանքով։
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում Վազգեն հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։
Ստիպված եմ երկրորդ անգամ անդրադառնալ այս դպրոցին՝ մեր օրերում շատ տարածված անհիմն, բամբասանքի մակարդակի իջնող շարունակական դիմում բողոքների շարքին, հատկապես, երբ դրանց հեղինակները մանկավարժներն են։ Տարիներ շարունակ իրենց կողքին եմ միշտ կանգնել, երբ նրանց հետ անարդար են վարվել, իրավունքներն են ոտնահարվել, երբ ըստ արժանվույն չեն գնահատվել կամ նրանք չեն ուզեցել հարմարվել կոռուպցիոն տարբեր երևույթների հետ ու ընդվզել են։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը՝ 50-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր լրանում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։ Տեղեկացանք, որ դեռ երեկ տիկնոջ հետ Արցախ է մեկնել Արամ Սարգսյանը՝ եղբոր ծնունդը Բակո Սահակյանի հրավերով նա կնշի հենց Արցախում։
Մարտի 5-ին, ժամը 05:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի կառավարումը ստանձնածներն այնքան էլ լավ չեն հասկանում՝ ինչի հետ գործ ունեն: Տեւական ժամանակ է՝ թաղապետարաններն ինչ-որ հարցով կամ խնդրով դիմող բնակիչների պակաս չունեն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 4-ին` կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մի քանի հոգով հարձակվել էին ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի վրա:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու: Սա, թերեւս, զարմանալի է, որ այսպիսի պաշտոնի համար այսքան շատ թվով մարդիկ են թեկնածություն ներկայացրել:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 1.2 տոկոս նվազում: Խոսքը անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների մասին է` 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
«ԲԱՑ» թիվի-ի նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը երեկ hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն նախկինում առևանգել են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ` մասնակցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի որդու հարսանիքին, մի քանի օր էլ որոշել է անցկացնել մոր` տիկին Նորայի մոտ: Հարսանիքը կայացել է Ստեփանակերտի «Արարատ գոհար» ռեստորանում, մասնակցել է մոտ 400 մարդ, Երեւանից մեծ թվով հյուրեր են եղել։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նշված ժամանակահատվածում ԶՈւ-ում ու ՊԲ-ում զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք է գրանցվել, 4 մահվան դեպք գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներում։