Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, 7-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով:
Փետրվարի 3-ին, ժամը 10.30-ին, Հ. Հակոբյանն իրենց տանը մահացել է:
Վիճաբանություն Արջուտ գյուղի գիշերային ակումբում։
Մարտի 2-ին, ժամը 08.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի 24-ամյա Մերի Ա.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռևս կայացած չէ և ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու և, դրա հետևանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է:
Երևան քաղաքի Ամիրյան փողոցում մարտի 4-ին, կեսգիշերն անց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:
Փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության:
«Իսկ Քաղաքապետարանի տարածած պարզաբանումը ծիծաղելի է: Եթե նախկինները վատ բան են արել, ուրեմն որոշումը չեղյալ հայտարարեիք, ի՞նչ էր ձեզնից գնում: Այս պահի դրությամբ իրենք հանցակից են նախկին իշխանություններին»,-հավելեց նա:
Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները:
«Իրականում հստակ է մի բան։ Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում եւ Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)»
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 50-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները:
«Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։ Քաղաքապետարանի աշխատակիցները գիտեն, որ Մեսչյանի աշխատասենյակի առաստաղին նրա ցանկությամբ Երևանի գլխավոր հատակագիծն է պատկերված։ «Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է», – սրանով ասում է Վարպետը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող գազատարին ներմիացնելու նպատակով մարտի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00 դադարեցվելու է Արարատի մարզի Ուրծաձոր և Դաշտաքար համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Երևանի 54 -ամյա բնակիչը հացկերույթի ժամանակ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր ծանոթի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր մարմնական վնսավածքներ։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ տղամարդն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման, բայց ազատվել պատժի կրումից։
Մարտի 4-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում, ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարներերի օգնությունը:
Մարտի 4-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 4-ի ցերեկը, մարտի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարտի 3-ին, ժամը 15:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցից դեպի Արցախի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանություն»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ մեծ ցավ պատճառեցին Ռուբեն Հախվերդյանի հերթական անպարկեշտ խոսքերը արցախահայության հասցեին»:
«Դե հիմա թող գնան ու հէկ-ի համար վարկ ուզեն, տեսնենք՝ կտա՞ն, գյուղացու համար տալիս էին, մսխեցի՞ն այս վարկերը։ Կարծում եմ՝ հէկ-ի ու ջրամբարների հարցն այս տարի պետք է լուծեն, հակառակ դեպքում կրկին Սևանից ջուր կվերցնեն, «Գյուլնազ տատու» հեքիաթները կպատմեն, թե՝ տեսեք, ջուրն ավելացավ կամ պակասեց»:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում երեկ ընդունել է ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 3-ին նշել է Բուն Բարեկենդանը: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպել էին մեծ միջոցառում, որին մասնակցում էին ոչ միայն թեմի համայնքների անդամներն, այլ նաև Երևանի բոլոր վարչական շրջանների մշակույթի կենտրոնների երգ ու պարի, ազգային նվագարանների խմբերը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար»: