Բաժիններ՝

Կրակոցներ Նոր Նորքում

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները հենց դեպքի վայրից բաժին բերման ենթարկեցին մի քանի երիտասարդի։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Հունան Ավետիսյան փողոցում մի խումբ երիտասարդներ վիճել են ու հարվածել իրար։

Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից 23-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ։ Նա դեպքի վայրից բերման ենթարկվածների թվում էր։ Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում 23-ամյա երիտասարդը որպես կասկածյալ ձերբակալվեց։ Դեպքից ժամեր անց ձերբակալվածի ծանոթներից մեկը իրավապահներին ներկայացրեց ատրճանակը, որով կրակոցներ են արձակվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930