
«Սևան» ՔԿՀ տեղափոխման գործընթացը սկսվել է, ավարտի ժամկետները դեռևս հայտնի չեն

«Դեռ չեն տեղափոխվել, դա կապված է տեխնիկական խնդիրների հետ: Գործընթաց գոյություն ունի, այդ գործընթացի հետ է կապված: Որոշումը, իհարկե, կա»,- 168.am-ին ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ ցմահ դատապարտյալներին «Սևան» Քրեակատարողական հիմնարկ չտեղափոխելու մասին հարցին ի պատասխան:
Հիշեցնենք, որ 2 ցմահ դատապարտյալների՝ Աշոտ Մանուկյանին և Արսեն Արծրունուն, կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին նոյեմբերի 1-ին հայտնել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ 2 ցմահ դատապարտյալ կիսափակ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են կիսաբաց «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
168.am-ը պարզել էր, որ ցմահ դատապարտյալներից ոչ մեկը դեռ չի տեղափոխվել «Սևան» Քրեակատարողական հիմնարկ:
«Սևան» ՔԿՀ տեղափոխման գործընթացն ընթացքի մեջ է»,- ասաց Նավիկյանը՝ առանց ժամկետներ նշելու:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ