«Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու թարգմանչական գործում:
Հունիսի 21-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր` Արփի Փաշինյանի հետ հունիսի 22-ին այցելել է Երևանի Հյուսիսային պողոտայում բացված Քաղցրավենիքի փառատոնին:
Վրաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկացնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 22-ին ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
Մարդու կենսագրությունը իր բառերի կենսագրությունն է՝ գործողության ու արարքի ձևակերպում և ուրեմն՝ ինքնին արարք ու գործողություն: Մենք մեր ասած, գրած կամ մտքում հնչած բառերն ենք ընդամենը: Մարդը և իր /ներքին/ խոսքը նույնական են:
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին երկրից դուրս գալ չթողնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընդունել է վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից։
Հունիսի 21-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իրեն դանակահարել են: Կանչվել է շտապօգնության խումբ։
Կարինե Աշուղյանը մահացավ։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հունիսի 22-27-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ բիզնես ստեղծելու, արարելու և այլ մարդկանց օգուտ տալու համար անհրաժեշտ է գաղափար և ֆիզիկական հնարավորություն։ Ըստ այդմ, հնարավորությունների ու բիզնես գաղափարների համար Կառավարությունը պետք է երկու բան անի՝ ապահովի, գիտելիք և տվյալների հասանելիություն։
Մահացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քարը դրել են քարի վրա: «Նրանք նույնպես մեր ժամանակների հերոսներ են: Մեր ժամանակները հերոսանալու ժամանակներ են: Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ասպարեզում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ:
«Մեր տուրիստական քաղաքականությունը պետք է տանենք երկու օդանավակայանների՝ Թբիլիսիի և Երևանի համակողմանի կիրառման ուղղությամբ, պետք է ունենանք մշտական երթուղի Թբիլիսից դեպի Դիլիջան, սա պետք է ստեղծենք։ Բոլոր տեղերում պետք է ստեղծենք տուրիստական հանգրվաններ»,- նշեց Հ. Չոբանյանը։
Գործընկերոջիցս տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ քաղաքացի (անհատական տվյալներն այս փուլում հրապարակման ենթակա չեն)։
Հունիսի 21-ին, ժամը 01.30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ:
Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
Հունիսի 21-ին, ժամը 21:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից:
Հունիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 22-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողով-ցուցահանդեսը։
Երեւանի բարձրահարկերին սպառնում է տեխնոգեն աղետ, որը պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործմամբ կամ ավելի կոնկրետ՝ մետրոյի տարիներ շարունակ չնորոգված ռելսերով։
ունիսի 22-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի փողոցի նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի ջրագծի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:
Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա, այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Անիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները: