Բաժիններ՝

Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև. Ֆեյսբուքյան օգտատեր

Այսօր Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ է գնացել ՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումին մասնակցելու: Ֆեյսբուքյան օգտատեր Անժել Վարդանյանը երեկ երեկոյան իր էջում նկարներ է հրապարակել Գյումրիից և գրառում արել.

«Փաստորեն Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ողջ շրջակայքը պատնեշված է, որ ժողովուրդը չկարողանա մոտենալ իր վարչապետին,- գրել է օգտատերը:

Նա նաև նկարներ է հրապարակել Գյումրիի տարբեր հատվածներից, որտեղ փակցված են «Մերժիր Նիկոլին» գրառումներ.

«Ընդամենը մեկ տարի է անցել հեղափոխությունից, բայց Գյումրիում արդեն էս հիասթափությամբ են ընդունում վարչապետին»,- գրել է Անժել  Վարդանյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031