Բաժիններ՝

Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՔԿ նախագահն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին՝ ընդունելության և միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հայկ Գրիգորյանը կարևորել է եռակողմ ձևաչափով համագործակցությունը և շեշտել, որ ՀՀ Քննչական կոմիտեի և հարևան երկրների քննչական կոմիտեների հետ հարաբերությունները կրում են վստահելի և կառուցողական բնույթ:

«2014 թվականից ի վեր մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք միջգերատեսչական փոխգործակցության շրջանակներում և պետք է առանձնահատուկ նշեմ, որ համատեղ կոլեգիաների անցկացման պրակտիկան ցույց է տվել իր անհերքելի արդյունավետությունը և կառուցողականությունը մեր պետությունների քննչական կոմիտեների փոխշահավետ համագործակցության զարգացման և ամրապնդման պլանում:

Անցած տարվա ընթացքում մեր կողմից անցկացվել են լայնածավալ աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության և արգասավորության բարձրացման համար: Ես նախաձեռնել եմ փոփոխություններ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի ջանքերի օպտիմիզացման և հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի:

Նաև կատարվում են հետևողական աշխատանքներ ինչպես ռուսական, այնպես էլ՝ մեր բելառուս գործընկերների հետ միջազգային իրավական համագործակցության բարեհաջող զարգացման և ամրապնդման համար: Կարևոր նշանակություն տալով ամենամյա համատեղ կոլեգիա անցկացնելուն՝ այսօր ես ուրախ եմ հանցավորության հակազդման ոլորտում անցկացված աշխատանքների արդյունքների քննարկման և մեր հետագա գործունեությունը պլանավորելու հնարավորութան համար:

Փոխգործակցության այս ձևաչափը խթանում է կուտակված փորձի փոխանակմանը, որն այնքան անհրաժեշտ է արդեն գոյություն ունեցող, ինչպես նաև՝ նոր առաջացող, ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների դեմ մեր ընդհանուր պայքարում հաջողության հասնելու համար: Իմ կողմից նախաձեռնած փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքում նախատեսվում է ստեղծել քրեագիտական ստորաբաժանում, որի գործունեության վերաբերյալ սպասում ենք առաջարկությունների և փորձի փոխանակման Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քրեագիտության գլխավոր վարչության մեր գործընկերներից:

Վստահ եմ, որ համատեղ անցկացված կոլեգիայի արդյունքներն օգտակար կլինեն բոլոր մասնակիցների համար, իսկ ներկայացված առաջակություններն ուղղված կլինեն իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և իրականում կգտնեն իրենց արժանի արտացոլումը Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների գործունեության մեջ: Ավարտելով իմ ողջույնի խոսքը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր գերատեսչությունների համակարգված և արդյունավետ համատեղ գործունեության նշանակությունը և անհրաժեշտությունը:

Հատուկ նշանակություն է ստանում մեր պետությունների միջպետական համագործակցության և օրենսդրությունների ներդաշնակության իրավական բազայի զարգացմանն ուղղված մեր պետությունների իրավասու մարմինների կողմից անցկացվող աշխատանքը, քանի որ պետության և հասարակության ինստիտուտների զարգացման ուղղություններից մեկը անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրների լուծման և սպառնալիքների նվազեցման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և զարգացման համար միջազգային համագործակցությունն է»,- նշել է Հայկ Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս