Բաժիններ՝

«Ամենադիետիկը ո՞րն է…». Փաշինյանը Գյումրիում խնդրեց իրեն տալ ամենադիետիկ թխվածքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզում տեղի ունեցող «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումի շրջանակում կազմակերպված էքսպո ցուցահանդեսին հերթով ծանոթացավ մարզային տարբեր ընկերությունների գործունեությանը:

Շրջայցի ժամանակ նա մոտեցավ նաև խոհարարական դպրոցի ներկայացրած ցուցասեղանին: Թխվածքաբլիթների հյուրասիրությանն ի պատասխան՝ վարչապետը նկատեց. «Շատ տպավորիչ է,  գայթակղիչ է, բայց չեմ ուտելու, որովհետև…»:

Երբ համոզեցին ինչ-որ բան փորձել,  վարչապետ խնդրեց իրեն տալ «ամենադիետիկը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելի վաղ 168.amտեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է՝ մասնակցելու «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովին:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031