
Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորից

Հուլիսի 19-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, քաղաքացին գտնվում է դժվարամատչելի հատվածում և վատ ինքնազգացողություն ունի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Խ.Խ.-ին (ծնված 1966 թ.) պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: