Բաժիններ՝

Հաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը դեռևս մարել չի հաջողվում

Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Այնուհետև դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ նշվում էր, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, այրվում էր խոտածածկ տարածք: Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկին միացել էին ևս երեքը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և քաղաքապետարանից 1 ջրատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031