
Օդի ջերմաստիճանը զգալի բարձրանալու է

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Հուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քամին կլինի հարավային` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով և Արարատում ու Վայոց Ձորում կհասնի +41 աստիճանի։
Երևան
Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի, գիշերը կնվազի մինչև +24 աստիճան։
ԱԻՆ–ը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: