ԱԻՆ-ում առաջացել է վառելիքի գերածախս. Հավելյալ միջոցներ են անհրաժեշտ

Այսօր կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում այս տարվա հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ առավել քան կրկնակի աճել է:

Նրա խոսքով՝ դրա հետևանքով առաջացել է վառելիքի գերածախս, որը բերել է Փրկարար ծառայության 3-րդ և 4-րդ եռամսյակի համար նախատեսված վառելիքի օգտագործմանը:

Ֆ.Ցոլակյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է բյուջեից գումար հատկացնել փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար բենզինի և դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահապանման և շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային և տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:

«Այս տարի իրապես աննախադեպ քանակի հրդեհներ ենք ունենում ՀՀ ամբողջ տարածքով և նույնպես հավելյալ միջոցներից որոշակի գումար հատկացնում ենք այս ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրներն ավելի էֆեկտիվ լուծվեն»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031